«Գազպրոմին» հետաքրքրում է Թաւրիզ-Երասխ խողովակաշարը
18:56 • 31.05.10
Իրան-Հայաստան նաւթամթերքի խողովակաշարն իրատեսական նախագիծ է և, ամենայն հաւանականութեամբ, կիրականացւի։ Այս մասին այսօր «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկ կատարած այցելութիւնից յետոյ լրագրողներին ասաց «Գազպրոմի» վարչութեան նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը։ Ըստ նրա՝ «Գազպրոմը» կարող է մասնակցել այս նախագծի իրականացմանը, որպէս «ՀայՌուսգազարդի» բաժնէտէր։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում Հայ-ռուսական-իրանական նաւթամթերքի վերամշակման գործարանի կառուցման նախագծին, ապա, ըստ Գոլուբևի, դրա վերաբերեալ դեռ դրական որոշում չի կայացւել։ Այդ նախագծի իրականացման սառեցումը պայմանաւորւած է նախ սպառողական շուկայով։ «Հայաստանի սպառողական շուկան աւելի փոքր է, քան գործարանի եկամտաբեր հզօրութիւնը։ Միւս կողմից որոշւած չէ հումքային բազայի հարցը, այսինքն՝ որտեղից է բերւելու նաւթը»,-նշեց նա՝ յաւելելով, թէ ամբողջական չէ այս նախագծի լոգիստիկ շղթան։
«Գազպրոմի» պաշտոնեան նշեց, որ այս նախագիծը հետաքրքիր է, բայց այն պէտք է տնտեսապէս արդարացւած լինի, որպէսզի իրականացւի։
Նշենք, որ նախնական պայմանաւորւածութեան համաձայն՝ Թաւրիզ-Երասխ (Իրան-Հայաստան) վերամշակւած նաւթամթերքի խողովակաշարն ունենալու է 250 մմ տրամագիծ: Նախնական գնահատականներով՝ $200-$240 միլիոն արժողութեամբ այդ նախագիծը երկու տարւայ ընթացքում իրականացնելու նպատակով կստեղծւի հաւասար բաժնէմասերով հայ-իրանական համատեղ ձեռնարկութիւն: Խողովակաշարի կառուցման ժամանակ 60-70%-ով կօգտագործւեն Իրան- Հայաստան գազատարի արդէն առկայ հարթակները:
Յիշեցնենք, որ 2007թ. Ռուսաստանի այն ժամանակւայ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ հանդիպմանը Մեղրիում իրանական նաւթի վերամշակման գործարան կառուցելու գաղափար էր առաջ քաշել։ Այդ ուղղութեամբ նոյնպէս կատարւեցին ուսումնասիրութիւններ, բայց գաղափարն այդպէս էլ կեանքի չկոչւեց։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment