Այսօր Արամ Խաչատրեանի Ծննդեան 107 Ամեակն է

Հայ կոմպոզիտոր
Ծննդեան օր՝ Յունիս 6, 1903
Ծննդավայր՝ Թբիլիսի
Վախճանի օր՝ մայիս 1, 1978
Վախճանի վայրը՝ Մոսկւա,

Արամ Խաչատրեանը (Յունիս 6, 1903 - Մայիս 1, 1978) հանրայայտ Հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և Հայ դասական երաժշտութեան վառ ներկայացուցիչ, ով ճանաչւած է որպէս համաշխարհային դասական։
Նա ծնւել է Քոջորիում (Թիֆլիսի մօտակայքում) 1903 թ-ի Յունիսի 6-ին, գիրք կազմող Եղիա Խաչատրեանի ընտանիքում։ 1913 թ-ին նա ընդունւում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտութիւնը։ Որոշ ժամանակ ինքնուրոյն սովորելով նւագել փողային գործիքներով, նա ընդունւում է մի փողային նւագախումբ։
1915 թ-ին (հայկական ցեղասպանութեան տարեթւին) երիտասարդ Արամ Խաչատրեանի ահաբեկւած ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցւածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրեանի մեծ եղբօր մօտ։ Բարեբախտաբար թուրքական զօրքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրեանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թ-ին Արամ Խաչատրեանի եղբայր Սուրէնը տանում է Արամին Մոսկւա, որտեղ Արամը ընդունւում է «Գնէսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամէնից առաջ Արամը նոյնիսկ նոտաները չգիտէր։
Շատ շուտով նա բացայայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թ-ին Գնէսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետութեան դասերի յաճախել։ 1929 թ-ին Արամը ընդունւում է Մոսկւայի Կոնսերւատորիան, որտեղ նա ուսանում է յայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Միասկովսկու մօտ։ Արամը աւարտում է կոնսերւատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատւածում նա գրում է նաև երաժշտութիւն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդէս»-ը, և իր աւարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նւագախմբի համար» համերգը։
1939 թ-ին Խաչատրեանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանէ կոչում է «Ուրախութիւն», հետագայում այն վերանայւում և վերանվանվում է «Գայեանէ»։
1936-1947 թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրեանի կեանքում։ Նա գրում է երաժշտութիւն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտութիւն և սիրւած «Ջութակի համերգ»-ը, 1946 թ-ին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ-ին՝ «Թաւջութակի և սիմֆոնիկ նւագախմբի համար» համերգը, 1946 թ-ին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ-ին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միութիւնը՝ Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիէվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայութեան առաջին քաղաքը։ Առաջիկայ տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում։
Իր շրջագայութիւնների ընթացքում նա հանդիպում է բազմաթիւ հանրայայտ մշակոյթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգվէյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրեանը սկսում է իր ուսուցչական գործունէութիւնը Գնէսինի ինստիտուտում և Մոսկւայի կոնսերվատորիայում։
1956 թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրեանի յայտնի «Սպարտակ»-ը բեմադրւում է Կիրովի բեմում։ Խաչատրեանի 70-ամեակը պաշտօնապէս նշւել է և Մոսկւայում, և Երևանում։ Արամ Խաչատրեանը մահացել է 1978 թ-ի Մայիսի 1-ին և թաղւած է «Երևանի Պանթէոնում» ուրիշ հայ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակեանի, Սարեանի։

Արամ Խաչատրեան Գլխաւոր ստեղծագործութիւնները
Սիմֆոնիաներ

Սիմֆոնիա No. 1
Սիմֆոնիա No. 2
Սիմֆոնիա No. 3

Մենանւագներ և նւագախմբային գործեր
Piano Concerto
Violin Concerto
Cello Concerto
Concerto-Rhapsody for Piano and Orchestra
Concerto-Rhapsody for Violin and Orchestra
Concerto-Rhapsody for Cello and Orchestra
Masquerade Suite
Lermontov Suite

Բալետներ

Սպարտակ
«Գայեանէ», որն պարունակում է հանրայայտ Սուսերով Պարը

0 Պատգամ: