«Մեսրոպ Մաշտոց» շքանշան` «Արարատից Սիոն»-ի համար

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը Յունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին: Այս մասին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից:
Համաձայն հրամանագրի` «Եւրոպական լաւագոյն վաւերագրական ֆիլմ» մրցանակի արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի ստեղծման համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրւել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմական խորհրդի արդամ, «Գանձասար» Աստւածաբանական կենտրոնի տնօրէն, ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Տէր Մեսրոպ քահանայ Արամեանը և ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարեանը:

05.06.2010, 13:53
Aysor.am

0 Պատգամ: