Հայոց լեզու և Հայ գրականութիւնից անբաւարար է ստացել 1171 դիմորդ


10:20 • 11.06.10
Հայոց լեզու և Հայ գրականութիւն առարկայի միասնական քննութեան միջին միաւորը կազմել է 10,98: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստաւորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խօսնակ Գայեանէ Մանուկեանը:
Ըստ նրա՝ Հայոց լեզու և Հայ գրականութիւնից 20 միաւոր է ստացել միայն երկու դիմորդ: Նշենք, որ անցած տարի 20 միաւոր ստացածների թիւը 12 էր։
Մանուկեանը յաւելեց, որ դրական միաւորի շէմը չի յաղթահարել 1171 դիմորդ (10,89 տոկոս): Անցած տարի քննութիւնից կտրւել էր դիմորդների 9,78 տոկոսը։
17,5-20 միաւոր է ստացել 3,38 տոկոս, 13,5-17,25 միաւոր է հաւաքել 17,48 տոկոս, իսկ 7,5-13,25 միաւոր՝ 68,27 տոկոս:
Հայոց լեզու և Հայ գրականութիւն առարկայի միասնական քննութեանը մասնակցել է 10754 դիմորդ, իսկ բացակաների թիւը կազմել է 400 դիմորդ:

Tert.am

0 Պատգամ: