Օշը՝ կրակների մէջ.
Նոր բախումներ, 12 զոհ



09:59 • 11.06.10
Հինգշաբթի գիշերը Ղրղըզստանի Օշ քաղաքում զանգւածային բախումներ են սկսւել ղրղըզների և ուզբեկների միջև, որոնք շարունակւել են մինչև այսօր առաւօտ։
«Ռիա նովոստիի» փոխանցմամբ, քաղաքում այժմ շարունակւում են բախումները, լսւում են կրակոցներ, փողոցներում մարդիկ շրջում են փայտերով ու քարերով զինւած խմբերով, յարձակւում են խանութների ու գրասենեակների վրայ, թալանում ու հրկիզում դրանք։
Գիշերւայ ընթացքում Օշում հրկիզւել ել ֆիլհարմոնիայի, դրամատիկական թատրոնի, հեռուստատեսութեան շէնքերը, հիւրանոց, տպագրատուն, ինչպէս նաև մի քանի սրճարաններ, խանութներ և առևտրային համալիրներ։
Ըստ որոշ տեղեկութիւնների, 12 մարդ զոհւել է, կան տասնեակ ձերբակալւածներ։ Կառավարութիւնը զօրք է մտցել քաղաք, յայտարարւել է պարետային ժամ, սակայն այս միջոցառումներն առայժմ շոշափելի օգուտ չեն տալիս։

Tert.am

0 Պատգամ: