Աշխարհի առաջնութիւն.

Հոլանդիա – Դանիա` 2:0


Յունիս 14, 2010 19:16
Е խումբ, 1-ին տուր
14 Յունիսի, Ժոհաննեսբուրգ Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Ստեֆան Լաննուա (Ֆրանսիա)
Ս.Պոուլսեն, 46 (1:0, ինքնագոլ), Դ.Կայտ, 86 (2:0)

Հոլանդիա – Դանիա հանդիպման առաջին խաղակէսում աւելի նպատակասլաց գործեցին դանիացիները, որոնք մի քանի անգամ լուրջ անհանգստութիւն պատճառեցին դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին: Հոլանդացիներն իրենց ոճով երկար վերահսկում էին գնդակը, շատ արագ պաշտպանութիւնից անցնում էին յարձակման, սակայն մինչև ընդմիջում ոչ մի հարւած Դանիայի դարպասին չկատարեցին:
Իսկ ընդմիջումից անմիջապես յետոյ Հոլանդիան մրցակցից թանկարժէք նւէր ստացաւ: Դանիայի ֆուտբոլիստներն ամէն ինչ արեցին, որ գօլ լինի, սակայն սեփական դարպասը: 46-րդ րոպէին, Ռաֆայէլ Վան Դեր Վարտի փոխանցումից յետոյ գնդակը Սիմոն Պոուլսենի գլխից սլացաւ դարպասի ձախ անկիւնը, դիպաւ նաև Ագերի մեջքին: Առաջին ինքնագօլը գրանցւեց Պոուլսենի հաշւին` 1:0:
Դրանից յետոյ Հոլանդիան ամբողջովին տիրեց նախաձեռնութեանը, իսկ 86-րդ րոպէին հաշիւը կրկնապատկեց Դիրկ Կայտը: Հոլանդացիները գլխաւորեցին մրցաշարային աղիւսակը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: