Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում. Հայկական կողմը տւել է 4 նահատակ, 4 վիրաւոր
Թուրքերը փախչելիս թողել են սատակած մի լաշ


Յունիս 19, 2010 14:06
ԼՂՀ պաշտպանութեան բանակից ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ յունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գիւղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում:

Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, սահմանն անցած ադրբեջանցիներին յաջողւել է թափանցել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան հատւած:
ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնութեան շնորհիւ թշնամու զինւած խմբաւորումն առճակատւել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում հակառակորդի առաջխաղացումը կասեցւել է:
Թողնելով մէկ սատակած դիակ եւ զինամթերք՝ թշնամին յետ է քաշւել: Մարտի արդիւնքում հայկական կողմը տւել է չորս նահատակ, չորս վիրաւոր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: