ՀՅԴ.–
Ադրբեջանական դիվերսիան նպատակ ունի ցոյց տալ, որ այդ երկիրը ցանկացած պահի պատրաստ է նման քայլերի
Յունիս 19, 2010 15:09
Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի նախագահի հետ սանկտպետերբուրգեան հանդիպմանը յաջորդելիք տնտեսական համաժողովին չմասնակցելը Ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացի առնչութեամբ ունեցած դժգոհութիւնն արտայայտելու իւրօրինակ ձեւ էր։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ խօսելով յունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինւած խմբաւորման գործողութիւնների մասին, որոնց արդիւնքում հայկական կողմը ունեցել է չորս զոհ եւ չորս վիրաւոր։
Նրա խօսքով, ադրբեջանական դիվերսիան նպատակ ունի ցոյց տալ, որ այդ երկիրը ցանկացած պահի պատրաստ է նման քայլերի դիմել։ «Միջադէպը խօսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահն այնքան էլ գոհ չէ Ռուսաստանում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքներից։ Այս գործողութիւնը, կարելի է ասել, որ նրա դժգոհութեան շարունակութիւնն է»,- կարծիք յայտնեց Մանոյեանը։
Հարցին, թէ կատարւածին ի՞նչ գնահատականներ կտայ եւ ի՞նչ կերպ կարձագանքի միջազգային հանրութիւնը, ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց։ «Միջազգային հանրութիւնը պէտք է որ դատապարտի Ադրբեջանի նմանօրինակ քայլը, սակայն չեմ կարծում, որ կանի դա»։
Յիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակից ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ յունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գիւղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին յաջողւել է թափանցել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան հատւած: Թշնամու զինւած խմբաւորումն առճակատւել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում հակառակորդի առաջխաղացումը կասեցւել է: Թողնելով մէկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին յետ է քաշւել: Մարտի արդիւնքում հայկական կողմը տւել է չորս զոհ, չորս վիրաւոր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment