«Ոսկէ Ծիրան»
7-րդ միջազգային կինոփառատօնը կմեկնարկի Յուլիսի 11-ին
«Ոսկէ Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատօնը այս տարի կանցկացւի յուլիսի 11-18-ը:
Կինոփառատօնը բացւելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով եւ փակւելու է Սերժ Աւետիքեանի «Շան պատմութիւնը» անիմացիոն ֆիլմով, որն այս տարւայ Կաննի կինոփառատօնում ճանաչւել է լաւագոյնը կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթում:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին յայտարարեցին կինոփառատօնի ծրագրերի տնօրէն Միքայէլ Ստամբոլցեանը եւ գեղարւեստական ղեկավար Սուսաննա Յարութիւնեանը: Կինոփառատօնում այս տարի եւս կներկայացւի 3 մրցութային ծրագիր՝ միջազգային խաղարկային, վաւերագրական ֆիլմերի եւ հայկական համայնապատկեր:
Խաղարկային ֆիլմերի մրցոյթում ընդգրկւել են 13 ֆիլմ: Ներառեալ նաեւ Սերգէյ Լոզնիցիայի «Իմ ուրախութիւն» ֆիլմը, որը մասնակցել է Կաննի փառատօնին: Նոյն փառատօնին ներկայացւած Եասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը եւս ներկայացւած է այս մրցութային ծրագրում:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկւել է թուրք ռեժիսոր Ռեհամ Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: Ստամբոլցեանի խօսքով, այս ֆիլմն ունի հետաքրքիր տրամաբանութիւն եւ հոգեբանութիւն:
Միջազգային եւ հայկական համայնապատկեր ֆիլմերի մրցոյթներում ներկայացւած են երկու հայկական ֆիլմ՝ Վիգէն Չալդրանեանի «Մաէստրոն» եւ Սուրէն Բաբայեանի «Մի նայիր հայելուն» կինոնկարը:
Միքայէլ Ստամբոլցեանը նաեւ ասաց, որ Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ կազմակերպիչները որոշել էին մրցութային ծրագրից դուրս ներկայացնել գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղէտ» ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան մասին:
«Մենք ուզում էինք այդ առնչութեամբ յատուկ ցուցադրութիւն կազմակերպէինք եւ ոչ թէ մրցոյթի մէջ դնէինք ֆիլմը, սակայն ռեժիսորը ուզում է, որ մրցոյթի մէջ լինի, մենք եկանք այն եզրակացութեան, որ դնենք մրցոյթի մէջ, բայց հանդիսատեսի համար յատուկ ցուցադրութիւն կը կազմակերպենք «Մոսկւա» կինոթատրոնում»,-ասաց կինոփառատօնի ծրագրերի տնօրէնը, իսկ Սուսաննա Յարութիւնեանն էլ իր հերթին յաւելեց, որ ֆիլմը մեծ արձագանք է գտել Գերմանիայում: Ֆիլմի ստեղծողները նոյնիսկ սպառնալից նամակներ են ստացել թուրքերից:
Կինոփառատօնի ժիւրիի կազմում այս տարի ընդգրկւել են յայտնի ռեժիսորներ Թոր Ֆրիդրիքսոնը, Ռոբ Նիլսոնը, Սեմիհ Կապլանօղլուն, Վլադիմիր Ալենիկովը, Բարաբարա Լորէյը, Արա Շիրինեանը եւ այլք:
«Ոսկէ Ծիրանին» ներկայ են լինելու նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Աւետիքեանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյեանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment