Թուրքիայից վերջին 3 տարում 6 հազար Հայաստանցի է արտաքսւել
Յունիս 21, 2010 14:01
Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրաւունքների ուսումնասիրման յանձնաժողովի կազմում «Թուրքիայում գտնւող փախստականների, ապաստան հայցողների եւ անօրինական գտնւողների հարցերի ուսումնասիրման» համար գործող ենթայանձանաժողովի զեկոյցում նշւել է, որ միայն վերջին 3 տարում Թուրքիայից արտաքսւել է 5 հազար 900 Հայաստանի քաղաքացի։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ զեկոյցում նշւել է, որ Թուրքիայի համար խնդիրներից մէկն այն է, որ Հայաստանից եկած կանայք հիմնականում զբաղւում են մարմնավաճառութեամբ։ «Վերջին 3 տարում Թուրքիայում ապօրինի գտնւող կամ անօրինական ճանապարհով Թուրքիա մտած 5 հազար 909 Հայաստանի քաղաքացի է ձերբակալւել եւ արտաքսւել երկրից»,-նշւել է զեկոյցում։
Բացի այդ, զեկոյցում թւերով ներկայացւել է 2007 եւ 2008 թւականներին մարմնավաճառութեամբ զբաղւելու համար ձերբակալւած եւ արտաքսւած Հայաստանի քաղաքացիների թիւը, ըստ որի 2007-ին՝ 779, իսկ 2008-ին՝ 474 Հայաստանի քաղաքացի է արտաքսւել։ Իսկ այս տարւայ տւեալներով, 100 Հայաստանցի է վտարւել Թուրքիայից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment