Ֆրանսիայի դեսպանատունը գիտաժողով է կազմակերպում Երեւանում

Յունիս 10, 2010 14:21
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանութիւնը եւ Կովկասեան ինստիտուտը յունիսի 14-ին կազմակերպում են «Խօսքի եւ տեղեկատւութեան ազատութիւնը՝ հիմնարար իրաւունք» թեմայով գիտաժողով:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին յայտնում են, որ գիտաժողովին, որը տեղի կունենայ դեսպանութեան տարածքում, ելոյթներով հանդէս կգան սոցիոլոգ, Փարիզի Հումանիտար Գիտութիւնների Տուն հիմնադրամի ղեկավար պարոն Միշել Վիեվիորկան, սոցիոլոգ, Փարիզի Հաղորդակցութեան գիտութիւնների Ինստիտուտի տնօրէն, պարոն Դոմինիկ Վոլտոնը եւ Տեղեկատւական տեխնոլոգիաների Հիմնադրամի գործադիր տնօրէն Գարեգին Չուկազեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: