Տօնական քայլերթ՝ նւիրւած Հայոց Եռագոյնին

09:40 • 07.06.10
Յունիսի 15–ը Հայաստանում նշւում է որպէս Հայոց Եռագոյնի օր։
Այդ օրը ՀՀ պետական դրօշի ամենամեայ տօն սահմանելու մասին օրէնքն ընդունւել է 2006 թւականին։
Այդ առնչութեամբ «Մենք» ազգային արժէքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է տօնական քայլերթ, որը կսկսւի հունիսի 15–ին, ժամը 17։30, կառավարութեան շէնքի դիմացից, կանցնի Նալբանդեան փողոցով, Սայեաթ Նովա
փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրեան փողոցով և կաւարտւի Հանրապետութեան հրապարակում։ Քայլերթին հրաւիրւում են մասնակցելու բոլոր ցանկացողները։


Tert.am

1 Պատգամ:

Anonymous said...

joghovurd ... havaqvelu enq 19.00 -in
hanrapetutyan hraparakic sharjvelu enq jam@ 19.30