Ալիևի դեմարշը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը կանգնել է լուրջ խնդրի առջև


15:10 • 18.06.10
Քաղաքագէտ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրէն Սերգէյ Մինասեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լքել է Սանկտ Պետերբուրգում անցկացւող Միջազգային տնտեսական ֆորումը։
«Եթէ Ալիևը նման դեմարշ է արել, նշանակում է Ադրբեջանը կանգնած է լուրջ պրոբլեմի առաջ»,– յայտարարեց Մինասեանը։
Նրա մեկնաբանութեամբ, Ադրբեջանը կանգնել է լուրջ խնդրի առաջ այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը հասարակութեանը տրամադրում էր լուրջ առաջընթացի հակամարտութեան կարգաւորման հարցում, ինչը տեղի չի ունենում։ Միւս կողմից, փորձագէտն այն կարծիքին է, որ իրականում Ալիևը չէր էլ սպասում լուրջ փոփոխութիւններ եռակողմ հանդիպումից։

Tert.am

0 Պատգամ: