Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնն է
Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտը Հայոց ամենամեծ սրբի յիշատակին նւիրւած երեք տօներից մէկն է: Այս մասին յայտնում է Արարատեան թեմի տեղեկատւական համակարգը:
Ըստ աւանդութեան՝ Հայոց մեծ դարձից յետոյ Սբ. Գրիգոր Լուսաւորիչն իր կեանքի վերջին տարիներն աւարտում է ճգնակեցութեամբ՝ Սեպուհ լեռան Մանէի այրում, որտեղ էլ վախճանւում է 326 թւականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակոյտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսաւորիչը տեսիլքով յայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից յետոյ Հայրապետի նշխարները տեղափոխւում եւ ամփոփւում են Դարանաղի գաւառի Թորդան գիւղում:
Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարները բոլոր քրիստոնէական եկեղեցիների ամենամեծ սրբութիւններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնւելուց յետոյ նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարւել է Վաղարշապատ, Բիւզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահւող Լուսաւորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագոյն սրբութիւններից մէկն է, որով օրհնւում է սրբազան միւռոնը: Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնը նշւում է Հոգեգալստից յետոյ, չորրորդ շաբաթ օրը: Տօնի օրը եկեղեցիներում մատուցւում է Սբ. Պատարագ: Տօնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տօնն ունի նաև իր նախատօնակը:
ԱՅՍՕՐ, 09:15Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարները բոլոր քրիստոնէական եկեղեցիների ամենամեծ սրբութիւններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնւելուց յետոյ նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարւել է Վաղարշապատ, Բիւզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահւող Լուսաւորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագոյն սրբութիւններից մէկն է, որով օրհնւում է սրբազան միւռոնը: Սբ. Գրիգոր Լուսաւորչի նշխարների գիւտի տօնը նշւում է Հոգեգալստից յետոյ, չորրորդ շաբաթ օրը: Տօնի օրը եկեղեցիներում մատուցւում է Սբ. Պատարագ: Տօնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տօնն ունի նաև իր նախատօնակը:
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment