«Նոր` չի նշանակում հերքել հինը»
Յունիսի 4-ին Աւետիք Իսահակեանի անւան կենտրոնական գրադարանում տեղի կունենայ բանաստեղծ, հրատարակիչ Բագրատ Ալէքեանի «Մերկ լեռը» գրքի շնորհանդէսը: «Մերկ լեռը» բանաստեղծի 13-րդ գիրքն է:
««Մերկ լեռը» բոլորովին էլ մերկ չի, ինչպէս առաջին հայեացքից է երևում, դա մետաֆոր է»,- Aysor-ի հետ զրոյցում նշեց բանաստեղծը:
Բ. Ալէքեանի խօսքերով, գիրքը ընտրանիի նման է, գրքում ընդգրկւած են տարբեր տարիների ստեղծագործութիւններ, անտիպ գործեր:
«Բոլորը կեանքիս արձագանքներն են, որ այսօր ամբողջացել են ու դարձել մի գիրք»,- շեշտեց Բագրատ Ալէքեանը և նկատեց, որ «Մերկ լեռը» սիմվոլ է, մարդու, բանաստեղծի մէջ եղած այն բարձունքը, որը ինքը պէտք է յաղթահարի` իր բանաստեղծական կարողութիւններով:
Ինչ վերաբերում է բանաստեղծական որևէ ուղղութեան տուրք տալուն, ապա Բ. Ալէքեանն ընդգծեց, որ ծանօթ է դասական և ժամանակակից իզմերին, սակայն, ըստ նրա, իզմերի հետևելու խնդիր չունի:
«Ես գալիս եմ դասական ժամանակներից, բայց «ոչ դասական» բանաստեղծական լիցքաւորմամբ: Մենք նոր ժամանակների մէջ ենք և չենք կարող նորը չլինել, բայց նոր` չի նշանակում հերքել հինը»,- փաստեց բանաստեղծը:

ԱՅՍՕՐ, 17:31
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment