Մեր նկարիչները շատ ասելիք ու անելիք ունեն»

Այսօր Հայաստանի նկարիչների միութիւնում բացւեց «Մրցանակաբաշխութիւն-2009» ցուցահանդէս-մրցոյթը, որտեղ ներկայացւած էին 2009-2010 թթ.-ի ընթացքում ստեղծւած և Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նւիրւած կտաւներ:
Մրցոյթը կազմակերպել են Համաշխարհային հայկական կոնգրէսը, Ռուսաստանի հայերի միութիւնը, ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, ինչպէս նաև` Հայաստանի նկարիչների միութիւնը:
«Վաղուց ի վեր չի եղել այսպիսի մրցանակաբաշխութիւն»,- իր խօսքում ընդգծեց Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը և յաւելեց, որ մօտակայ օրերին ամփոփւելու են մրցոյթի արդիւնքները, և յաղթողները կստանան մրցանակներ:
Կարէն Աղամեանը նաև տեղեկացրեց, որ տեղի է ունեցել մեծ ցուցադրութիւն, որից յետոյ ընտրւել են 80 աշխատանքներ, որից 10-ը` քանդակ:
«Մենք որոշեցինք Ցեղասպանութեան 95-ամեայ տարելիցի առթիւ ևս անել մի կարևոր ձեռնարկ, որը կարող է որոշակիօրէն մնալ Հայոց պատմութեան հոլովոյթում»,- ընդգծեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը և նկատեց, որ երևանեան ցուցահանդէսներն արդէն դարձել են սովորական երևոյթ և պէտք է հոգևոր, մշակութային խնդիրները այսպիսի ձեռնարկներով առաւել հզօրացնել և տարածել:
«Մեր նկարիչները շատ ասելիք ու անելիք ունեն»,- շեշտեց Հրանուշ Յակոբեանը:

ԱՅՍՕՐ, 17:19
Aysor.am

0 Պատգամ: