Ռուսաստանցիներն այսօր տօնում են երկրի ամենագլխաւոր տօնը

Ռուսաստանցիներն այսօր տօնում են երկրի ամենագլխաւոր տօնը` Ռուսաստանի օրը:
Ուղիղ 20 տարի առաջ, յունիսի 12-ին ընդունւել է Ռուսաստանի պետական ինքնիշխանութեան հռչակագիրը:
Մէկ տարի անց ընտրւել է Ռուսաստանի առաջին նախագահը, իսկ այնուհետև` ԽՍՀՄ փլուզումից յետոյ, սկսւել է ռուսաստանեան նոր պետականութեան կայացումը:
Ինչպէս հաղորդում է ռուսաստանեան Վեստին, այսօր տօնի առթիվ Կրեմլում կը կայանայ պետական պարգևների յանձնման աւանդական արարողութիւնը, որին կը յաջորդի ընդունելութիւն: Իսկ երեկոյեան Կարմիր հրապարակը կը վերածւի մեծ բեմի` հիւրընկալելով երգիչների և հանդիսութեան այլ մասնակիցների:

ԱՅՍՕՐ, 09:36

0 Պատգամ: