Նոր տարին կնշեն Յունիսի 14–ին Արագածի ստորոտին

17:02 • 11.06.10
Արդէն չորորդ տարին է՝ մի խումբ Հայ հայրենասէրներ Յունիսի 14–ին նշում են հին տոմարով Նոր տարին։
Ինչպէս այսօրւայ ասուլիսին այս մասին տեղեկացրեց տոմարագէտ և աստղագէտ Գրիգոր Բրուտեանը, այս տարի Նոր տարին կնշւի Արագածի ստորոտին։
«Մենք պէտք է գտնենք մեր ինքնութիւնը պաշտպանելու համար լծակներ։ Եւ այդ լծակներից մէկն է վերադարձը մեր արմատներին»,– ասաց Բրուտեանը։
Մինչև քրիստոնէութեան ընդունումը՝ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է Յունիսի 14–ին։
«Մենք պէտք է վերադարձնենք մեր երեխաներին հեռախօսա–համակարգչային գերութիւնից»,– իր հերթին ասաց բանաստեղծուհի Անահիտ Սարգսեանը։
Ներկայացնելով սպասւող տօնակատարութիւնը՝ բանաստեղծուհին ասաց. «Այդ օրը կը կազմակերպւեն խաղեր, պարեր, ծիսական հանդիսութիւններ»։ Իսկ օրւայ ծիսական կերակուրն է աւանդական հարիսան։

Tert.am

0 Պատգամ: