Վ. Յովհաննիսեեան–.
Երկիրը կոնսերւատիւ է մօտենում նոր զարգացումների

«Հայաստանը փորձում է ապրել այնպէս, կարծես իր շուրջը ոչինչ չի փոխւում, սակայն իրականութիւնը այդպիսին չէ»,- այսօր ասուլիսի ժամանակ տեսակէտ յայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը` վերլուծելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները:
«Հին պայմանագրերը սկսում են փոխւել: Մենք կարող ենք տեսնել այդ պրոցէսն ինչպէս ՆԱՏՕ-ում, որտեղ Թուրքիայի գործողութիւններն ակնյայտօրէն չեն համընկնում կազմակերպութեան ընդհանուր ուղեգծի հետ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, երբ Ռուսաստանն ակնյայտօրէն իր շահերը վեր է դասում իր դաշնակիցների շահերից և չի թաքցնում դա»,- ասաց բանախօսը:
Ըստ պատգամաւորի` Հայաստանի և տարածաշրջանի համար կարևոր նշանակութիւն կարող է ունենալ նաև ԵՄ Արևելեան գործընկերութեան ծրագրի իրագործումը, ինչի հետևանքով Եւրամիութիւնն աւելի է ներգրաււելու գործընկեր 6 երկրների ժողովրդավարական գործընթացների վերահսկման մէջ:
«Առաջանում են նոր վիճակներ և բեմեր, որտեղ նոր խաղացողներ են պէտք: Մենք չունենք նոր մօտեցումներ, ոչ էլ` նոր խաղացող: Մեր երկիրը կոնսերւատիւ է մօտենում նոր զարգացումներին: Պատմելով ժողովրդին տնտեսական աճի մասին` իրականութեան մէջ հարևանների հետ տնտեսական մրցակցութիւն չես ապահովի` ասելով, որ մեր բանակը ամենաուժեղն է, վստահ ենք, որ այդպէս էլ կայ, բայց յաւերժ դա չես ապահովի: Ասելով, որ մենք աւելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանը` իսկական ժողովրդավարութիւն երկրում չես կառուցի: Ամէն ինչ համեմատութեան մէջ է, և ժամանակն է, որ իշխանութիւնները հետևութիւններ անեն»,- ասաց Վ. Յովհաննիսեանը:

ԱՅՍՕՐ, 14:45
Aysor.am

0 Պատգամ: