Դաշնակցութիւնն առայժմ Սահմանադրական
Դատարան չի դիմի

15:27 • 11.06.10
«Լեզւի մասին» օրէնքում առաջարկւող փոփոխութիւնների հարցով ՀՅԴ-ն ՍԴ չի դիմի։ Այս մասին այսօր ԱԺ կայացած ԱԺ ճեպազրոյցների ընթացքում ասաց «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը։ Նրա կարծիքով՝ ՍԴ դիմելու համար պահը դեռ չի հասունացել։ Յովհաննիսեանը չբացառեց, որ այսօր նման նախաձեռնութեամբ հանդէս գալը յաջողութեամբ չի պսակւի։
«ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանն ասաց, որ իր դիրքորոշումը «Լեզւի մասին» օրէնքում առաջարկւող փոփոխութիւնների նկատմամբ կարծր է։ Այն հարցին, թէ՝ կարծր դէ՞մ, թէ՞ կարծր կողմ, ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը, ըստ էութեան, չպատասխանեց։ Նրա խօսքով՝ բոլորը համոզւած են, որ կայ խնդիր, և լաւ է, որ չեն շտապում խնդիրը բանաձևելու հարցում։ Առաջիկայում առաջին ընթերցմամբ քւէարկելուց յետոյ, ամռան ընթացքում, ըստ Սահակեանի, կարելի է նաև լրամշակել օրէնքի նախագիծը։
«ԲՀԿ»-ն պնդեց, որ օրէնքի նախագծին կողմ կքւէարկի միայն օտարալեզու դպրոցների ծրագրերը աւագ դպրոցում կիրառելու պարագայում։ Մասնաւոր դպրոցներին կողմ կլինի, եթէ այս դէպքում էլ կառավարութիւնը համաձայնի օտարալեզու կրթութիւնն իրականացնել 7-րդ դասարանից։


ert.am

0 Պատգամ: