Սերժ Սարգսեանի յայտարարութեան պատճառով դատարանի առջև կանգնած թուրք գլխաւոր խմբագիրն արդարացւեց

12:52 • 14.06.10
Թուրքական դատարանն արդարացրել է gerçekgündem.com կայքէջի գլխաւոր խմբագիր Բարըշ Եարքադաշին, որի դէմ հայց էր ներկայացւել կայքէջում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հասցէին քննադատութիւն հրապարակելու համար: Այս մասին տեղեկացնում է Ankara գործակալութիւնը:
Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, gerçekgünde
m.com կայքէջում հրապարակւել էր Սերժ Սարգսեանի այն յայտարարութիւնը, որում նա ասում էր, թէ ինքը Թուրքիա կգնայ այն դէպքում, «երբ արդէն ունենանք բաց սահման կամ գտնւենք Հայաստանի ապաշրջափակման շէմին»: Իսկ նիւթի տակ տեղադրւել էր Turkeli27 ծածկանւամբ՝ կայքէջի ընթերցողներից մէկի մեկնաբանութիւնը (ի դէպ, վերջինիս ինքնութիւնն այդպէս էլ չի պարզւել): Նա Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը որակել էր որպէս մարտահրաւէր Թուրքիային և դրա համար քննադատել նախագահ Աբդուլլահ Գիւլին:
Այդ մեկնաբանութիւնը հրապարակւելուց յետոյ Թուրքիայի նախագահի գրասենեակը դիմել էր Արդարադատութեան նախարարութեանը, որից յետոյ հետաքննութիւն էր սկսւել և դատական գործ յարուցւել «նախագահին վիրաւորելու մեղադրանքով»:
Թուրքական արդարադատութիւնը պահանջում էր 5,4 տարւայ ազատազրկման դատապարտել Բարըշ Եարքադաշին:

Tert.am

0 Պատգամ: