ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԵՒԱ ՌԻՎԱՍԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ
ԵՒՐՈՏԵՍԻԼԻ ՅԱՂԹՈՂ

Եթէ Եւրոտեսիլի յաղթողին ընտրէր բնակչութիւնը, ապա առաջին տեղում կը յայտնւէր ոչ թէ գերմանուհի Լենա Մայերը, այլ Հայաստանի ներկայացուցչուհի Եւա Ռիվասը:
Այս հետեւութեանն են յանգել Բոննի «Մարանկոն» ինստիտուտի փորձագէտները վիճակագրական վերլուծութիւնից յետոյ:
Գերմանական Morgenpost թերթը գրում է, որ ամէն երկիր կատարողին տալիս է 1-12 միաւոր: Լենա Մայերը 30 երկրից ստացաւ 246 միաւոր, 5 երկրիցՙ ոչ մի միաւոր: Ամէն երկրի միաւորները վերածում են տոկոսների (1 միաւորը հաւասար է 1,72 %), ստացւած գումարը բազմապատկում են բնակչութեան թւով եւ ստանում «ճշգրտւած» թիւ: Լենան Եւրոպայում ունէր 76,76 միլիոն երկրպագու, ուստի ստացել է հանդիսականների քւէների 9,82 տոկոսը:
Թերթը նշում է, որ 141 միաւորով 7-րդ տեղը գրաւած Հայաստանը ստացաւ քւէների 10,42 տոկոսը: Եւա Ռիվասի երկրպագուների թիւը 81,48 միլիոն էր, միայն Ռուսաստանումՙ 29,73 միլիոն, Գերմանիայումՙ 9,89 միլիոն:
«Մարանկոն» ինստիտուտի կայքէջում աղիւսակը ներկայացնում է քւէների բաշխումը եւ կատարողների ստացած տոկոսները:
Բեռլինի գլխաւոր թերթի հրապարակման էութիւնն այն է, որ մարդիկ մրցոյթի յաղթող են ընտրել հէնց Եւային (81,48 միլիոն ձայն-10,42 %), իսկ Լենան, ըստ վիճակագրութեան, զբաղեցրել է 2-րդ տեղը (76,76 միլիոն ձայն-9,8 %): Բայց միայն ժիւրիի գործօնի շնորհիւ Լենան հռչակւեց հաղթող:

Պ. Ք.
«ԱԶԳ»

0 Պատգամ: