Դիանա արքայադստեր զգեստը վաճառւել է 192 հազար Փունտ ստեռլինգով


Լոնդոնում աճուրդի է դրւել արքայադուստր Դիանայի (پرنسس دایانا) յայտնի դարձած սև զգեստը, որի մէջ նա առաջին անգամ ներկայացել էր հանրութեանը արքայազն Չառլզի հետ` որպէս նրա կին: Այս մասին հաղորդում է ռուսաստանեան «Վեստին»:
Ըստ աղբիւրի, լեյդի Դիանան զգեստը տւել էր իր դիզայներներին, որպէսզի փոքրացնեն այն, սակայն վերջիններս արքայադստերը նոր զգեստ են կարել, իսկ այս մէկը պահել են որպէս յիշատակ:
Դիանայի երեկոյեան զգեստը վաճառւել է 192 հազար Փունտ ստեռլինգով: Այն գնել է Չիլիում Մոդայի թանգարի հիմնադիրը, որտեղ զգեստը մօտակայ ժամանակներս կըդրւի ցուցադրութեան:

09.06.2010, 11:44
Aysor.am

0 Պատգամ: