Այսօր Բենիտեսը կհեռանայ «Լիվերպուլից»


«Լիվերպուլի» տնօրէնների խորհուրդը որոշել է հրաժարւել գլխաւոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ծառայութիւններից: Ինչպէս տեղեկացնում է «Daily Mail»-ը, իսպանացի մասնագէտին, որպէս փոխհատուցում պայմանագրի վաղաժամկէտ դադարեցման համար, առաջարկւել է 4 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ակումբի ղեկավարութիւնը դժգոհ է անցած առաջնութիւնում թիմի արձանագրած արդիւնքներից, իսկ ինքը` Բենիտեսը, մէկ անգամ չէ արտայայտել իր դժգոհութիւնը` կապւած միջոցների բացակայութեան և դրա արդիւնքում նոր ֆուտբոլիստների տրանսֆէրների գնման անհնարինութեան հետ:
ԱՅՍՕՐ, 17:54
Aysor.am

0 Պատգամ: