89–ամեայ Արամայիսը երեխայ է ունեցել, նրա մեծ տղան 61 տարեկան է

15:25 • 03.06.10
Հայրենական Մեծ պատերազմի վետերան, 89-ամեայ Արամայիս Նազարովը «երիտասարդ» հայրիկ է դարձել։ Նրա 35-ամեայ կինը՝ Եվգենիան, Ռուսաստանի Արմաւիր քաղաքի ծննդատներից մէկում առողջ տղայ է ունեցել, որին անւանել են Արտիւոմ։ Ծննդաբերութիւնն անցել է առանց բարդութիւնների։
News.life.ru կայքը հաղորդում է, որ Արմաւիրի ծննդատանն առաջին անգամ է տարիքային նման տարբերութեամբ ծնողների զաւակ ծնւում։
Այժմ «երիտասարդ» հայրիկը հերթապահում է ծննդատան դռների մօտ և խնդրում, որ ցոյց տան երեխային։ Նրա կինը խոստովանել է, որ Արամայիսն աշխարհի ամենալաւ ամուսինն է, և որ ինքը չի նկատում իրենց միջև եղած տարիքային տարբերութիւնը։ Ի դէպ, Եվգենիան վետերանի 2–րդ կինն է. առաջին ամուսնութիւնից նա երկու երեխայ ունի, մեծն արդէն 61 տարեկան է։

Tert.am

0 Պատգամ: