Փարիզի Վերսալի այգում հայկական խաչքար է բացւել


Մայիս 31, 2010 15:49
Փարիզի Վերսալի պալատի այգում մեծ թւով ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ Հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ, տեղի է ունեցել Հայաստանից բերւած Խաչքարի բացման արարողութիւնը։ Խաչքարը նւիրւած է 1915թ. Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։
Ֆրանսիահայ անկախ լրագրող Ժան Էքեանը Փարիզից յայտնում է, որ Մաքսիմ Գէորգեանի աշխատանքի բացումը Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգէն Չիտետչեանի հետ արել է աշխարհահռչակ երգիչ, Շւէյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրը։
Միջոցառման կազմակերպիչ, Հայ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկեանն ասել է. «Մենք այստեղ վրէժխնդրութեան համար չենք հաւաքւել։Մենք ուղղակի խնդրում ենք, որ արդարութիւնը վերականգնւի այսքան տարի անց եւ շնորհակալ ենք Ֆրանսիային, որն առաջինը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը»։

«Լուրեր Հայաստանից»

0 Պատգամ: