«Դաշնակցութիւնը» չի բացառում Հայաստանում իշխանափոխութիւնը
Յունիս 01, 2010 13:56
Եթէ Հայաստանի կառավարող վարչախումբը շարունակի ոչ համարժէք արտաքին քաղաքական կուրսը, հանրապետութիւնում իշխանափոխութիւն կը լինի, մամուլի ասուլիսում յայտարարել է ՀՅԴաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ չի կիսում պարտւողական տրամադրութիւնները հայկական կողմի ենթակայութեան տակ գտնւող տարածքների յանձնման կամ Ղարաբաղեան հակամարտութիւնում այլ զիջումների վերաբերեալ, քանի որ իշխանութիւնները միանձնեայ չեն լուծում նման հարցերը:
«Տարածքները յանձնել կամ չյանձնելը իշխանութիւնների կամքից կախւած չէ, այլ ժողովրդի կամքից: Իսկ Հայաստանի ժողովուրդը, ինչպէս յայտնի է, առանձնապէս չի վստահում իշխանութիւններին, այնպէս որ կառավարող վարչախումբն իրաւասու չէ միանձնեայ լուծել նման հարցերը»,-ընդգծել է Յովհաննիսեանը: Նա յաւելել է, որ բոլորովին այլ տպաւորութիւն է ձեւաւորւում միջազգային հանրութեան մէջ, որը, ելնելով Երեւանի ոչ համարժէք քաղաքականութիւնից եւ տարատեսակ զիջումների գնալու պատրաստակամութիւնից, ձգտում է ճնշել Հայաստանի վրայ՝ հասնելու ցանկալի արդիւնքների: «Այդ կապակցութեամբ կանխատեսում են, որ միջազգային ճնշումը Ղարաբաղի հարցում կաճի: Սակայն կրկնւեմ, ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ իշխանութիւնների պատրաստակամութիւնը չեն կարող ստիպել հայ ժողովրդին համաձայնւել մեր շահերին հակասող փոխզիջումներին, նման դէպքերում կայ այլ՝ բոլորին յայտնի ելք»,- նկատել է Յովհաննիսեանը:

«Լուրեր Հայաստանից»
0 Պատգամ:
Post a Comment