«Եկեղեցիները երկխօսութեան Մէջ» յանձնախմբի հանդիպում


Ինչպէս տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատւական համակարգը, յունիսի 7-10-ը, Շւէցարիայում, Բոսէի Ինստիտուտում, տեղի է ունեցել Եկեղեցիների Եւրոպական Կոնֆերանսի «Եկեղեցիները երկխօսութեան Մէջ» (ԵԵՄ) յանձնախմբի հանդիպումը, որին ներկայ էին յանձնախմբի նորընտիր անդամները` նշանակւած ԵԵԿ-ի Կենտրոնական Կոմիտէի կողմից անցեալ դեկտեմբերին:
Հանդիպման ընթացքում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշեանը:
Յանձնախմբի անդամներն անդրադարձան ԵԵՄ-ի աշխատանքի վերաբերեալ ԵԵԿ Կենտրոնական Կոմիտէից և Նախագահական Կազմից ստացած որոշումներին, որոնց համաձայն աշխատանքներ կիրականացւեն մինչև 2013թ.:
Յանձնախումբն անդրադարձ կատարեց «Եկեղեցու Միութիւնը» թեմայի հեռանկարներին: Քննարկւեցին նաև 2010թ.-ի յուլիսի 7-10 տեղի ունենալիք Եւրոպայի Աստւածաբանական ֆակուլտետների երրորդ խորհրդակցութեան նախապատրաստման և անցկացման հարցեր:

Aysor.am

0 Պատգամ: