Լևոն Մելիք–Շահնազարեան
Թուրք–իսրայէլական պատերազմը շատ վտանգաւոր է մեզ համար

16:55 • 12.06.10
«Այն, ինչ հիմա անում են հրէաները, խօսքը քրդերի հետ տարւող աշխատանքի մասին է, կարող է բերել ամենամեծ և ամենաանկանխատեսելի հետևանքներով պատերազմի մեր տարածաշրջանում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով թուրք–իսրայէլական հակամարտութեանը, յայտարարեց քաղաքագէտ Լևոն Մելիք–Շահնազարեանը։
Քաղաքագէտն ասաց, որ քրդերի հետ աշխատել ասելով ինքը նկատի ունի այն, որ Իսրայէլը քրդերին դրդում է ապստամբութեան, թուրքական բանակի նկատմամբ դիվերսիոն քայլերի՝ դրանով «խփելով Թուրքիայի ռազմական հզորութեանը»։ Բացի այդ, ըստ նրա, «ստիպում են թուրքերին՝ կռւել մուսուլմանների հետ, այսինքն՝ այն հիմքին են խփում, որին այսօր ձգտում է Թուրքիան՝ դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ»։
«Սա շատ և շատ վտանգաւոր բան է նաև մեզ համար, որովհետև, եթէ մեր հարաւ–արևելքում սկսւեց այդ հզօր պատերազմը, իսկ պատերազմը շատ հնարաւոր է, այն շատ հզօր կլինի, իհարկէ, դա որևէ պետութեան ձեռնտու չէ»,– յայտարարեց քաղաքագէտը։
Միևնոյն ժամանակ, քաղաքագէտը նկատեց, որ երկու պետութիւնների կեցւածքում էլ վերջին երկու օրերին նահանջ է նկատւում, ինչը թոյլ է տալիս կարծել, որ Թուրքիան և Իսրայէլը կխուսափեն պատերազմից։ Բացի այդ, ըստ Մելիք–Շահնազարեանի, երկու երկրներում էլ կան հզօր ուժեր, որոնք ոչ միայն դէմ են պատերազմին, այլև հակւած են յարաբերութիւնների կարգաւորմանը։
Քաղաքագէտը համոզւած է, որ թուրք–իսրայէլական բախումը Թուրքիայի սադրանքն էր։

Tert.am

0 Պատգամ: