Թուրքիան և արաբական երկրները Համագործակցութեան Խորհուրդ կստեղծեն

Թուրքիան և արաբական երկրները` Լիբանանը, Յորդանանը և Սիրիան որոշում են կայացրել Համագործակցութեան Խորհրդի ձևաւորման մասին, որի նպատակն է «անձանց և ապրանքների ազատ տեղաշարժը»: Այդ մասին յայտնում է Միգնիւզ.քոմ-ը:
Թէև համամասնակցութեան հրաւիրւում են բոլոր շահագրգիռ երկրները, Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուն շտապել է յայտարարել, որ նոր կազմաւորումը «ԵՄ-ին այլընտրանք չէ»:
Նախարարը յայտարարել է, որ իր պետութիւնը դեռ չի կորցնում Եւրամիութեանն անդամագրւելու յոյսը, սակայն նման ցանկութիւնները չեն կարող խոչընդոտ լինել հարևան պետութիւնների հետ փոխյարաբերութիւններում:
Համագործակցութեան Խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրւել է Ստամբուլում աւարտւած Թուրք-արաբական տնտեսական համաժողովի ընթացքում:
Աղբիւրը նշում է, որ ֆորումի մասնակիցները կանգնած ծափողջոյններով դիմաւորեցին միջոցառմանը եկած Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը «խաղաղութեան նաւախմբի» հետ կապւած դէպքից յետոյ դարձել է մահմեդական աշխարհի կուռքը:

ԱՅՍՕՐ, 12:35
Aysor.am

0 Պատգամ: