Աճուրդի է դրւել The Beatles-ի երգի սևագրութիւնը


«Sotheby's» աճուրդի տանը վաճառքի է հանւել «Բիթլզ» (The Beatles) լեգէնդար խմբի երգի սևագրութիւնը:
Ինչպէս հաղորդում է Վեստի.ռու-ն` այն «Կեանքի օրը» ալբոմից «Լեյտենանտ Պեպպերի միայնակ սրտերի ակումբը» երգինն է, որը թողարկւել է 1967-ին: Տեքստը գրւած է Ջոն Լենոնի կողմից, հաղորդում է աղբիւրը:
Սևագրի մեկնարկային գինը կէս միլիոն դոլար է, սակայն, ըստ փորձագէտների, եզակի նմուշի արժէքը աճուրդի ժամանակ կարող է աճել է առնւազն երկու անգամ:
«Տեքստը ամբողջութեամբ գրւած է Լէնոնի ձեռքով: Տեսէք, թղթի մի կողմում սևագիրն է, միւսում` բառերը մաքրագրւած են: Նա այսպէս է արել, որպէսզի աւելի հեշտ լինի աշխատել ստուդիայում: Սա մի հրաշալի օրինակ է: Այն թոյլ է տալիս հետևել ստեղծագործական գործընթացին, երգի վրայ կատարւած աշխատանքի ընթացին»,- ներկայացրել է «Sotheby's» աճուրդի տան փոխնախագահ Մարշա Մալինովսկին:
ԱՅՍՕՐ, 11:02
Aysor.am

0 Պատգամ: