Լեզուն գոյք չէ պարտքի դիմաց
Բողոք՝ օտարալեզու դպրոցների դէմ
18:23 • 02.06.10
«Իսկապէս, այսօր տխրահռչակ և օրհասական վիճակ է ստեղծւել։ Օտարալեզու դպրոցների հարցի շուրջ չպէտք է վիճել, այն էլ մեր անկախութեան 20-րդ տարում։ Դա ծաղր է, որը փաթաթել են մեր վզին»,- «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կողմից այսօր կազմակերպւած քննարկման ժամանակ ասաց ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Յովհաննիսեանը։
Կազմակերպիչներն այս նախաձեռնութիւնը «բողոք» որակեցին:
Ըստ Յովհաննիսեանի՝ կրթութեան և գիտութեան նախարարը պէտք է անյապաղ հրաժարական տայ, քանի որ վնասակար տարր է. «Դուք լսե՞լ էք նման բան՝ 1 տոկոսով կարելի է։ Նման արտայայտութիւն անողը չի հասկանում, թէ ինչ է օրէնքը, նա իրաւունք չունի աշխատելու կառավարութիւնում։ Այն, որ ԿԳ նախարարը չի գիտակցում հայոց լեզւի արժէքը, ներելի է, սակայն, երբ չի հասկանում, թէ ինչ է օրէնքը, դա ծաղրուծանակ է»։
«Հայոց լեզուն դարձնում են խոհանոցի լեզու։ Ասում են՝ շուկայում, փողոցում ու խոհանոցում հայերէն խօսէք, իսկ գիտութեամբ զբաղւելիս՝ անգլերէն։ Այդ մարդը իրաւունք չունի բարձր պաշտօն զբաղեցնելու և դպրոց մտնելու»,- ասաց բանախօսը։
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ Բաբկէն Յարութիւնեանն էլ նշեց, որ իւրաքանչիւր ժողովրդին ձուլելու հեշտ ճանապարհը օտարալեզու դպրոց բացելն է. «Սա և՛ օրհասական է, և՛ ճգնաժամային, և՛ հայ ժողովրդի համար մարտահրաւէր է։ Որ օրը կորցնենք մեր հայկականութիւնը, այն օրը կը կորցնենք մեր անկախութիւնը»։
Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտի տնօրէն Լավրենտի Յովհաննիսեանը զարմացել է, թէ ինչու է կառվարութիւնն հարցն այս փուլում բարձրացնում։ «Հայերէնի հաշւին օտար լեզու բացելը շատ անտրամաբանական է և վտանգներով լի։ Դա արտաքին ուժերի պարտադրանք է, սակայն ամէն պարտադրանք չպէտք է կատարւի»,- եզրակացրեց նա։
Յովհաննիսեանը կառավարութեանը յիշեցրեց՝ լեզուն գոյք չէ պարտքի դիմաց։
Տեղեկատւական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուքասզեանն էլ ԿԳ նախարարի այս նախաձեռնութիւնը «օտարի առաջ իգանալու անզուսպ ցանկութիւն» է համարում։ Ըստ նրա՝ մենք գործ ունենք դաւաճանի հետ։ Իսկ ով կպաշտպանի դաւաճանին, նա նոյնպէս դաւաճան է։ Չուքասզեանն Աշտոեանին նաև սուր վարակ համարեց՝ յիշեցնելով, որ այդ դէպքում պէտք է կարանտին յայտարարել։
«Յանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինէ Դանիէլեանը նոյնպես այս նախաձեռնութիւնը վտանգաւոր է համարում. «Մեր ազգն այդպէս չի կարող նորմալ զարգանալ։ Մենք ձևաւորելու ենք էլիտար սերունդ, որն իր արմատներից կտրւած է լինելու։ Նա գալու է իշխանութեան և իր յետևից տանելու է ամբողջ ազգը։ Դրանով մեր ազգը կործանման կգնայ»։
Գրեթէ բոլոր բանախօսները նշեցին, որ օտարալեզու դպրոցներ բացելու փոխարէն կառավարութիւնը պէտք է զարգացնի հայկական դպրոցները, դրանցում խորացնի նաև օտար լեզւի դասաւանդումը։
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելեանը տեղեկացրեց, որ նախաձեռնութեանն արդէն միացել և օտարալեսզու դպրոցների բացմանը դէմ է արտայայտւել 2300 մարդ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment