Աղքատներն աւելանում են,
նպաստները... պակասում...

Յունիս 17, 2010 18:07
Համաշխարհային բանկի տւեալներով` 2009 թ. աղքատութեան մակարդակը Հայաստանում կազմել է 28.7 %, իսկ ծայրայեղ աղքատութեան մակարդակը` 6.9 %: 2008 թ. համեմատ` ծայրայեղ աղքատ ընտանիքների թիւը 2009 թ. առնւազն կրկնապատկւել է այն դէպքում, երբ աղքատ ընտանիքների թիւը աւելացել է 5.2 տոկոսային կէտով: Սա նշանակում է, որ ծայրայեղ աղքատ ընտանիքների թւաքանակը 23806-ից դարձել է 52987, իսկ աղքատ ընտանիքների թւաքանակը 180462-ից դարձել է 220394:
Չնայած աղքատների թւի աճին` նպաստ ստացողների թիւը կրճատւել է:
Ըստ կառավարութեան ներկայացրած տեղեկանքի` 2008 թ. ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիւը կազմել է 121160 կամ բնակչութեան 15.77%-ը: 2009 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիւը կազմել է 107490 կամ բնակչութեան 14 %-ը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: