Արգելւել է
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութեան կազմակերպած համերգը
Յունիս 18, 2010 17:01
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութեամբ վաղը` յունիսի 19-ին Երեւանում՝ Շառլ Ազնաւուրի հրապարակում («Մոսկւա» կինոթատրոնի մօտ) կազմակերպւելիք համերգը չի կայանայ, քանի որ քաղաքապետարանը թոյլտւութիւն չի ւել:
Այս մասին այսօր` յունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Յարութիւնեանը:
Մինչ այդ, նախաձեռնութիւնը հաղորդագրութիւն էր տարածել, որ յունիսի 19-ի երեկոյեան Շառլ Ազնաւուրի հրապարակում կայանալու է համերգ՝ ի համերաշխութիւն օտարալեզու դպրոցների վերաբացման դէմ քաղաքացիական շարժման նպատակների: Համերգին մասնակցելու պատրաստակամութիւն էին յայտնել Դաւիթ Ամալեանը, Վահան Արծրունին, «Արմենոիդս»-ը, Էդւարդ Զօրիկեանը, Վահրամ Թաթիկեանը, ՀՏ Հայկոն, Ռուբէն Հախւերդեանը, Մհեր Մանուկեանը, Մկրտիչ Մկրտչեանը, Շուշան Պետրոսեանը:
«Մի քանի օր առաջ մեր նախաձեռնող խմբի անունից քաղաքապետարան էր ներկայացւել համապատասխան դիմում՝ որպէս ի գիտութիւն, որ մենք շաբաթ օրը երեկոյեան «Մոսկւա» կինոթատրոնին յարակից հրապարակում անցկացնելու ենք համերգ։ Երէկ երեկոյեան դա քննարկւել է լրագրողների, իրաւաբանի ու մեր նախաձեռնող խմբի ներկայացուցչի ներկայութեամբ և ոչ մի խնդիր չի առաջացել. ուղղակի ասել են, թէ մենք պէտք է Կենտրոնի թաղապետարանի սանմաքրմամբ զբաղւող «Մաքրութիւն» ընկերութիւնից թուղթ ներկայացնենք, որ մեր կազմակերպութիւնը կոմունալ բոլոր խնդիրները լուծելու է։ Մեզ այդ թուղթը չտրամադրեցին, որովհետև նախ մեզնից մեծ գումար պահանջեցին, յետոյ համաձայնեցին 50 000 դրամով տրամադրել։ Բայց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ հանդիպումից յետոյ, երբ վերջինս տեղեկացել է միջոցառման բովանդակութեան մասին, սկսւել են խոչընդոտները»,-նշեց Արայիկ Յարութիւնեանը:
Նրա խօսքով, Կենտրոն վարչական շրջանի «Մաքրութիւն» ծառայութեան աշխատակից Յարութիւն Արոյեանը իրենց նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատեանին հեռախօսով յայտնել է, որ եթէ նոյնիսկ 500 000 դրամ վճարւի, միևնոյնն է, իրենք այդ թուղթը չեն տրամադրելու, իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանը չի տրամադրելու միջոցառումն ի գիտութիւն ընդունելու վերաբերեալ փաստաթուղթը:
Ասուլիսին ներկայ Հելսինկեան ասոցիացիայի իրաւաբան Ռուբէն Ռեւազեանը նկատել է, որ «Երթեր, ցոյցեր, հանրահաւաքներ անցկացնելու մասին» օրէնքը նշում է, թէ միջոցառման մասին իրազեկելու համար ինչպիսի փաստաթղթեր պէտք է ներկայացնել քաղաքապետարան, եւ սանծառայութիւնների ապահովման այդ թուղթը դրանց մէջ չի մտնում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: