Ադրբեջանը բարձրացնում է շանտաժի նշաձողը
Ադրբեջանական և Ղարաբաղեան շփման գծում տեղի ունեցածը չի կարող լինել զուտ պատահականութիւն` Ադրբեջանի իշխանութիւնների վերահսկողութիւնից դուրս: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեսակէտ յայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրէնը։
Յիշեցնենք, որ ս.թ յունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գիւղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին յաջողւել է թափանցել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարևելեան հատւած: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում հակառակորդի առաջխաղացումը կասեցւել է: Թողնելով մէկ սատակած դիակ և զինամթերք` թշնամին յետ է քաշւել: Մարտի արդիւնքում հայկական կողմը տւել է չորս նահատակ, չորս վիրաւոր:
«Տեղի ունեցածը պատահականութիւն համարել չեմ կարող: Այս իրադարձութիւնը ցոյց է տալիս, թէ որքան ջղաձիգ ու նեարդայնացած վիճակում է Ադրբեջանը գտնւում»,- ասաց յիշեալը` կարծիք յայտնելով, որ այս յարձակումը որոշակիօրէն կապւած է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգեան եռակողմ հանդիպման հետ:
Ըստ քաղաքագէտի, նման գործելաոճով Բաքուն «մեսիջ» է ուղարկում միջազգային հանրութեանը: «Սա ոչ այնքան ուղղւած մեսիջ էր, այլ միջոց` ցոյց տալու արտաքին աշխարհին, որ իր «պլանկան» այսպիսով բարձրանում է: Գոյութիւն ունեն շանտաժի տարբեր տարրեր, իսկ 2008 թւականից յետոյ դրանք եղել են յայտարարութիւնների և խօսքերի մակարդակի, որոնք աշխարհը` որպէս ճշմարտութիւն չէր ընդունում»,- ասաց նա` յաւելելով, որ տեղի ունեցածը համարել պատերազմի սկիզբ` սխալ է:

ԱՅՍՕՐ, 16:53
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment