«Մենք դէ՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»՝
պիկետ Ազգային ժողովի մօտ

09:46 • 21.06.10
«Մենք դէ՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութիւնը տեղեկացնում է, որ շարժման նպատակների հետ համերաշխութեան համերգը արգելւեց քաղաքապետարանի կողմից օրէնսդրութեամբ չսահմանւած պատճառաբանութեամբ:
Համերգին մասնակցելու իրենց համաձայնութիւնը տւած կատարողներ Վահան Արծրունին, ԷդւարդԶօրիկեանը, Մհեր Մանուկեանը և Մկրտիչ Մկրտչեանը այսօր հանդէս կը գան մամուլի ասուլիսով և իրենց մտահոգութիւնը կը հայտնեն թէ՛ օտարալեզու դպրոցների վերաբացման ճիգերի, թէ՛ քաղաքապետարանի որոշման վերաբերեալ։
Նախաձեռնութիւնը նաև տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.00-ին կսկսւի «Մենք դէ՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութեան պիկետը Ազգային ժողովի Դեմիրճեան փողոցի կողմից մուտքի մօտ, քանի որ ըստ իրենց տեղեկութիւնների, այդ օրը որոշւելու է ԱԺ արտահերթ նիստի անցկացման օրը, որի ժամանակ քննարկւելու է վիճահարոյց նախագիծը։

Tert.am

0 Պատգամ: