Համաշխարհային բանկ.–
Հայաստանում ստւերային տնտեսութիւնը
կազմում է 35-40 տոկոս


«Հիմա չեմ կարող ասել յստակ թիւը, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ Հայաստանում ստւերային տնտեսութիւնը կազմում է ՀՆԱ-ի 35-40 տոկոսը»,- այս մասին յայտարարել է Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենէ Վարուդակիսը:
Նրա խօսքով, Հայաստանի կառավարութիւնը պէտք է ստւերային տնտեսութիւնը բերի օրինական դաշտ, որով կնպաստի հարկային մուտքերի աւելացմանը եւ ունակ կլինի կատարել սոցիալական ծախսերը, որոնք այդքան մեծ նշանակութիւն ունեն:
Վարուդակիսը նշել է, որ տնտեսութեան ստւերային սեկտորում ամենամեծ բաժինն ունի հանք–արդիւնաբերութիւնը: Այդ կապակցութեամբ, նրա խօսքով, ՀԲ-ի տրամադրած վարկից 25 միլիոն. դոլարը կուղղւի հանքարդիւնաբերութեան ոլորտում օրէնսդրական եւ կառուցւածքային փոփոխութիւնների իրականացմանը:
Յիշեցնենք, որ 2010-ի Յունւար-Ապրիլ ամիսներին Հայաստանում հանքարդիւնաբերութեան ոլորտում տնտեսական աճը կազմել է շուրջ 13 տոկոս:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: