Լեռնային Ղարաբաղի ԱՆ. Քաշաթաղի շրջանում լեպտոսպիրոզի վարակ է բռնկւել


Յունիս 14, 2010 16:43
Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում բռնկւած վարակը, նախնական տւեալներով, լեպտոսպիրոզ է: Այդ մասին NEWS.am-թղթակցի հետ զրոյցում ասաց ԼՂՀ առողջապահութեան նախարար Սերգէյ Մովսիսեանը:
«Հիւանդութեան կլինիկան նման է լեպտոսպիրոզ հիւանդութեանը, սակայն դա հաստատւած չէ, որովհետեւ դեռեւս չկան լաբորատոր քննութեան արդիւնքները»,-ասաց նախարարը՝ յաւելելով, որ հիւանդութիւնը մարդկանց փոխանցւում է առնէտների միջոցով: Նրանք վարակում են ջուրը, իսկ վարակւած ջրից օգտւող մարդիկ հիւանդանում են լեպտոսպիրոզով:
Նախարարը նաեւ նշեց, որ հիւանդների վիճակը բաւարար է, արդէն 3 հոգի դուրս են գրւել: Սերգէյ Մովսիսեանի խօսքով, վաղը Երեւանից ժամանած մասնագէտների հետ հիւանդներին քննելուց յետոյ հնարաւոր է նոր մարդկանց եւս դուրս գրեն:
Յիշեցնենք, որ յունիսի 8-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մօտ տեղի էր ունեցել խորհրդակցութիւն` Քաշաթաղի շրջանում ինֆեկցիոն համաճարակի բռնկման վերաբերեալ: Վարակւածների թիւը հասնում էր 54-ի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: