Թուրքիայում Պուտինի դէմ չեչենները մահափո՞րձ էին

կազմակերպում



17:04 • 14.06.10
Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Վլադիմիր Պուտինի դէմ Թուրքիայում նախապատրաստւում էր մահափորձ, որը կանխւել է թուրքական և ռուսական հետախուզական ծառայութիւնների համատեղ գործողութեան արդիւնքում: Այս մասին է գրում թուրքական Sabah օրաթերթը` ներկայացնելով գործողութեան հետ կապւած որոշ մանրամասներ:
Պարբերականի փոխանցմամբ` Պուտինի` Թուրքիա կատարելիք այցելութիւնից առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպութիւնը (MIT) ահազանգ է ստանում, որ «Սև այրիներ» խմբաւորման գրոհային Յ.Ի.-ն պատրաստւում է մահափորձ իրականացնել Ռուսաստանի վարչապետի դէմ նրա այցելութեան ընթացքում: Ահազանգից յետոյ ոտքի են հանւում թուրքական հետախուզական ծառայութեան աշխատակիցները, որոնք արտակարգ միջոցառումներ են իրականացնում հնարաւոր բոլոր այն վայրերում, որտեղից կարող էր Թուրքիա ներթափանցել չեչեն կին մահապարտը:
Թուրքական անվտանգութեան ուժերի աշխատանքներին միանում են նաև Պուտինից առաջ Թուրքիա ժամանած ռուսական հետախուզութեան աշխատակիցները:
Իսկ Պուտինի ժամանումից յետոյ նրա անվտանգութիւնն ապահովելու նպատակով ստեղծւում է հետախուզութեան աշխատակիցներից բաղկացած 11 հոգանոց յատուկ թիմ, որն ամենուրեք ուղեկցում էր Ռուսաստանի վարչապետին:

Tert.am

0 Պատգամ: