Բացւել է Անդրանիկ Մարգարեանի Յուշարձանը


09:29 • 14.06.10
Արագածոտնի մարզի Իրինդ գիւղում բացւել է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յուշարձանը։ Բացման արարողութեանը և վարչապետի ծննդեան 59-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսեանը։
Իրինդում նա նաև ծաղկեպսակ է դրել Ցեղասպանութեան և Հայրենական մեծ պատերազմի զոհերի յուշարձանին:
Սերժ Սարգսեանն այցի ընթացքում նաև աշխատանքային զրոյց է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակեանի հետ:

Tert.am

0 Պատգամ: