Աշխարհի առաջնութիւն.
Իտալիա – Պարագվայ` 1:1




Յունիս 15, 2010 01:24

F խումբ, 1-ին տուր
14 Յունիսի, Քէյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն
Մրցավար` Բենիտո Արչունդիա (Մեքսիկա)
Ալկարաս, 39(0:1), Դե Ռոսսի, 63 (1:1)


Փորձառու մարզիչ Մարչելօ Լիպիի ֆուտբոլիստների նոր սերունդը Պարագվայի հետ խաղաց սովորական ֆուտբոլ, առանց չեմպիոնական որակների, եւ Իտալիայի հաւաքականը տիտղոսի պաշտպանութիւնը սկսեց ոչ ոքիից:
Նախկինում այս թիմերը հանդիպել էին երկու անգամ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 60 տարի առաջ, Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնութեան խմբային փուլում եւ աւարտւել է իտալացիների 2:0 յաղթանակով: 1998թ. Պարմայում կայացած ընկերական խաղում Իտալիան յաղթեց 3:1 հաշւով:
60 տարի անց աշխարհի առաջնութեան խաղում Պարագվայը ռեւանշի հասնել չկարողացաւ: Հանդիպման առաջին գօլը 39-րդ րոպէին խփեց Անտոլին Ալկարասը: Տուգանայինից Տորէսի կատարած փոխանցումը Ալկարասը երեք իտալացիների հետ պայքարում փայլուն օգտագործեց եւ տասը մետրից գլխի դիպուկ հարւածով գրաւեց դարպասը: Բուֆոնը նոյնիսկ չարձագանքեց:
Ոչ ոքի` 1:1, եւ Իտալիան ու Պարագվայը F խմբից դուրս գալու գլխաւոր յաակնորդներն են: Վաղը յունիսի 15-ին կհանդիպեն Նոր Զելանդիան ու Սլովակիան, որոնք ակնյայտ թոյլ են, քան առաջատարները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: