ԵԽԽՎ ԼՂ ենթայանձնաժողովի վերստեղծումը հայկական պատւիրակութիւնը կարող է կանխել, եթէ...


16:08 • 14.06.10
Եթէ հայկական պատւիրակութիւնը ցանկութիւն ունենայ, կը կարողանայ կանխել ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթայանձնաժողովի վերստեղծումը։ Այս մասին այսօրւայ ասուլիսին յայտարարեց «Ժառանգութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը` պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թէ արդեօ՞ք ԵԽԽՎ առաջիկայ նստաշրջանում հայկական պատւիրակութիւնը կը կարողանայ կասեցնել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթայանձնաժողովի վերստեղծումը։«Ես վստահ չեմ, կամ այս պահի դրութեամբ չունեմ այդ տեղեկատւութիւնը, որ հայկական պատւիրակութիւնը այդ յանձնաժողովի ետևում վտանգներ տեսնում է»,– յայտարարեց Ստեփան Սաֆարեանը՝ յուշելով, որ ԵԽԽՎ–ում հայկական պատւիրակութիւնը կարող է լաւագոյնս պատասխանել մեր հարցին, թէ արդեօ՞ք ցանկալի է յիշյալ յանձնաժողովի վերստեղծումը։
Յիշեցնենք, որ յունիսի 21–ից մեկնարկում է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որի ընթացքում քննարկւելու է ԼՂ հարցով ենթայանձնաժողովի վերստեղծման հարցը։ Ինչպէս յայտնի է, յիշեալ յանձնաժողովի ղեկավար է ցանկանում դառնալ ԵԽԽՎ ազգութեամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն։

Tert.am

0 Պատգամ: