Ռուբէն Ալեքսանեանը նւաճեց աշխարհի
երիտասարդական առաջնութեան ոսկին


Յունիս 20, 2010 21:29
Բուլղարիայի մայրաքաղաքում աւարտւած ծանրամարտի աշխարհի առաջնութեան վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները` +105 քաշային կարգում հանդէս եկող մարզիկները:
Մրցակցութիւնից դուրս էր Հայաստանի հաւաքականի 20-ամեայ ներկայացուցիչ Ռուբէն Ալեքսանեանը: Մեծահասակների Եւրոպայի փոխչեմպիոնը Սոֆիայում մերձակայ հետապնդողին գերազանցեց 12 կիլոգրամ:
Պէտք է նշել, որ յաղթանակը մեր մարզիկին հեշտ չտրւեց: Սակայն Ռ.Ալեքսանեանը պայքարում էր ոչ թէ մրցակիցների, այլ ինքն իր հետ: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Զաուրբէկ Նանիևը պոկում վարժութիւնում ցոյց տւեց 172 կգ արդիւնք, իսկ Ռ.Ալեքսանեանը պատւիրեց 180 կգ և այդ քաշը բարձրացրեց միայն երկրորդ փորձից: 190 կգ-ոց ծանրաձողը պոկում վարժութիւնում բարձրացնել մեր մարզիկին չյաջողւեց:
Իսկ հրում վարժութիւնում Ռ.Ալեքսանեանը յաղթեց հէնց առաջին փորձից: Բարձրացնելով 212 կգ` Ռ.Ալեքսանեանը հրաժարւեց միւս մօտեցումներից, քանի որ հիմնական մրցակիցը` Զ.Նանիևը իր ելոյթն աւարտել էր 208 կգ արդիւնքով: Երկամարտում Ռ.Ալեքսանեանը հաւաքեց 392 կիլոգրամ:
Աւելացնենք, որ Ռ.Ալեքսանեանի անձնական քաշն այս առաջնութիւնում 145 կգ էր: Արծաթէ մեդալակիր Զ.Նանիևի անձնական քաշը 109 կգ էր:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: