Ադրբեջանցիների եւրատեսիլեան բլեֆը՝ ըստ Դիանա Մնացականեանի

17:45 • 03.06.10
Հայաստանի հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան տնօրէնի յատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականեանը Tert.am-ի թղթակցի հետ զրոյցում «հերթական բլեֆ» անւանեց ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատւութիւնը, թէ «Եւրատեսիլ 2010» մրցոյթի եզրափակիչի ընթացքում Հայ մեկնաբանները չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրային։
Յիշեցնենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները վկայակոչելով հայաստանեան լրատւական գործակալութիւններից մէկին, տեղեկութիւն էին տարածել այն մասին, որ «Եւրատեսիլի» եզրափակիչ շօուի ընթացքը ուղիղ եթերով Հայաստանում մեկնաբանող Խորէն Լևոնեանն ու Հրաչուհի Ութմազեանը սկզբունքօրէն չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրա Ալիզադէին։
«Դա հերթական բլեֆն է, նա ներկայացւել է»,- ասաց Դիանա Մնացականեանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանցիները մտադիր են դիմել Հեռարձակողների եւրոպական միութեանը և բարձրացնել մրցոյթի կանոնների խախտման հարցը՝ նա ասաց.
«Ոչ մի կանոն չի խախտւել։ Եթէ մենք նրանց դիֆերամբներ չենք ձօնում, չի նշանակում, որ նրանց չենք ներկայացրել»։

Tert.am

0 Պատգամ: