Ժամանակակից Հայ երգերը` թուրքերի կատարմա՞մբ
«Հայհեղինակ» տխրահռչակ ընկերութեան պատասխանատուները առանց թոյլտւութեան Հայկական երաժշտութիւններ են վաճառում Թուրքերին՝ թուրքերէն բառերով երգելու համար
Նորութիւն չէ այն, որ Թուրիքայի վարած քաղաքականութեան համաձայն` անշեղօրէն թուրքականացւում է Հայկականը` Հայկական զարդանախշերը, Հայ երաժշտութիւնը, Հայկական երաժշտական գործիքները… Սակայն նորութիւն է, որ այս գործընթացն իրաւաբանական դրսևորում է ստանում:
Այսպէս` վերջերս երաժիշտների հեղինակային իրաւունքներով զբաղւող «Հայհեղինակ» ընկերութիւնն առաջարկ է ստացել «Univercial Studio» ընկերութեան թուրքական ներկայացուցչութեան կողմից, որը Հայկական ընկերութիւնից ցանկանում է գնել արդէն մեծ ճանաչում վայելող Հայկական երաժշտական կատարումները, և թողարկել ձայնասկավառակ` դրանք ներկայացնելով թուքերէն, թուրք երգիչ-երգչուհիների մատուցմամբ:
Հետաքրքրական է` ինչո՞ւ է թուրքական ներկայացուցչութիւնը ցանկանում գնել արդէն յայտնի երգերը, ինչո՞ւ թուրքական ներկայացուցչութիւնն անձամբ պայմանագիր չի ստորագրում Հայ հեղինակների հետ, այլ դիմում է միջնորդ կազմակերպութեանը, և արդեօք հայկական երգերը գնելուց յետոյ նշւելու՞ է դրանց «Հայ» պատկանելութեան մասին:
Հայկական միջնորդ կազմակերպութեան ներկայացուցիչը նախ չցանկացաւ որևէ տեղեկութիւն տալ վերը նշւած «պայմանաւորւածութեան» մասին` ասելով, որ այն դեռ գործընթացի մէջ է:
«Ի՞նչ վատ է որ, ամբողջ աշխարհում հանրաճանաչ երգերը գնում և այլ ազգի երգիչները կատարում են, թող գնեն ու երգեն: Դրա մէջ վատ բան չկայ»,- կցկտուր արդարացրեց «Հայհեղինակ» ընկերութեան ներկայացուցիչը` յաւելելով «նոր երգերը շատ թանկ են, այդ պատճառով էլ Univercial-ի թուրքական ներկայացուցչութիւնը գնում է արդէն պոպուլյար երգերը»:
Ընկերութեան ներկայացուցիչը այս գործում որևէ էթնիկ խնդիր չի տեսնում. «Է, լաւ է էլի, թուրքական ներկայացուցչութիւնն ուզում է այդ ամէնն օրինական կերպով անել, թէ չէ կարող էին ինտերնետից էլ քաշել ու իրենց ուզածն անել»:
Սա աւելի քան կասկածելի մօտեցում է` նման ընթացքով ու տրամաբանութեամբ` գուցէ զանցանքներն ու յանցանքնե՞րն էլ օրինականացնենք։
Ասենք, որ լրացուցիչ պարզաբանումներ «Հայհեղինակ» կազմակերպութեան ներկայացուցիչը չցանկացաւ յայտնել` ասելով, թէ դրանք կարող են հրապարակել միայն երկու կողմերի միջև պայամանագրեր ստորագրելուց յետոյ, այնուամենայնիւ պնդեց` «խախտումներ չեն լինի «Univercial» ընկերութեան թուրքական ներկայացուցչութեան կողմից»:
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, հեղինակային իրաւունքների գծով մասնագիտացած փատաբան Արտակ Գարոյեանն ասաց, որ «հեղինակային իրաւունք» ասւածը բաւականին լայն հասկացութիւն է, և ներառում է շատ կարևոր բաղադրիչներ, որոնցից են հեղինակի անձնական` ոչ գոյքային իրաւունքները և հեղինակի գոյքային իրաւունքները:
««Հեղինակային իրաւունքի և յարակից իրաւունքների մասին» ՀՀ օրէնքի հանաձայն` հեղինակ է ճանաչւում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործութիւնը: Այսինքն` միայն ֆիզիկական անձը կարող է լինել և ճանաչւել որպէս հեղինակ»,- ասաց Ա. Գարոյեանը` յաւելելով, որ գոյքային իրաւունքներն ապահովւում են հեղինակի նիւթական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրաւունք` թոյլատրելու կամ արգելելու իր ստեղծագործութեան կամ դրա oրինակների oգտագործումը:
Այլ կերպ ասած` հեղինակային իրաւունքը հեղինակին թոյլ է տալիս ստանալ նիւթական եկամուտներ` տւեալ ստեղծագործութիւնը կատարելիս, ցուցադրելիս, հրատարակելիս: Միևնոյն ժամանակ հեղինակն ինքն է որոշում` իր ստեղծագործութեան մէջ կարելի՞ է որևէ նոտայի փոփոխութիւն անել կամ թարգմանել այլ լեզւով: Նշենք, որ ցանկացած փոփոխութեան պարագայում պէտք է նշւի հեղինակի անունը, հակառակ դէպքում, ըստ փաստաբանի, կհամարւի հեղինակային իրաւունքների կոպիտ խախտում:
Ա. Գարոյեանը յստակեցրեց նաև, որ համապատասխան առաջարկի դէպքում հեղինակը կարող է իր երգի գոյքային իրաւունքները «կլորիկ» գումարի դիմաց տրամադրել երրորդ անձին` ասենք «Հայհեղինակ» ընկերութեանը: Ու չնայած այն հանգամանքին, որ փաստօրէն «Հայհեղինակ» ընկերութիւնը, ունենալով կատարողների հեղինակային իրաւունքը, իրաւասու է այն վաճառել, հարց է առաջանում` արդեօք այդ նոյն Հայ հեղինակները կը վաճառեն իրենց կատարումները թուրքական որևէ ընկերութեան:
Aysor-ի հետ զրոյցում երաժիշտ, երգահան Վահան Արծրունին ասաց, որ ինքն այս երևոյթի մէջ դրական կէտ է տեսնում. «Կայ Հայ երաժիշտների զանգւած, ովքեր ստեղծագործում են հէնց թուրքական կամ արևելեան երաժշտական մտածողութեան շրջանականերում: Ըստ երևոյթին` թուրքերը գուցէ հայկական երգերում հոգևոր կապ կամ հարազատութիւն են զգացել, այդ պատճառով էլ ցանկացել են գնել կամ հետ վերցնել իրենցը»,- ասաց Վահան Արծրունին` յաւելելով, որ այս կերպ բազմաթիւ Հայ ստեղծագործողներից «հայկական երաժշտական միջավայրը կմաքրւի»:
Իսկ հանրայայտ երաժիշտ Արամ Սաթյեանն ասաց, որ ինքը նոյնիսկ Թուրքիա չի գնում, «ուր մնաց իմ ստեղծագործութիւնները վաճառեմ թուրքերին: Դա ազգային ինքնութեան հարց է»:
Նոյն հարցին ի պատասխան` երքաժիշտ և երգահան Դաւիթ Ամալեանն ասաց, որ ինքը, այնուամենայնիւ, չէր ցանականայ «մշակութային որևէ կոնտակտի մէջ մտնել թուրքերի հետ»:
«Թուրքերի հետ մեր յարաբերութիւններն այնպիսին են, որ նրանց հետ նոյնիսկ մշակութային համատեղում հնարաւոր չէ: Ես անընդունելի եմ համարում հայկական երգերի վաճառքը, յատկապէս` թուրքերին, ուղղակի կտրականապես դէմ եմ»,- յայտնեց Դ. Ամալեանն ու ընդգծեց. «Ես երբէք իմ կատարումները չեմ վաճառի նրանց»:

ԱՅՍՕՐ, 21:08
Մարիամ Աղամիրեան
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment