Google-ն ԱՄՆ-ին և եւրոպական երկրներին խնդրում է ճնշում գործադրել Չինաստանի վրայ

18:41 • 10.06.10
Google ինտերնէտ հսկան դիմել է ԱՄՆ-ի և եւրոպական երկրների կառավարութիւններին՝ խնդրելով ճնշում գործադրել Չինաստանի վրայ՝ ինտերնէտ գրաքննութիւնը վերացնելու համար։ Google-ի ներկայացուցիչների կարծիքով՝ դա ազատ առևտրի կանոնների խախտում է։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Ընկերութեան առաջատար փաստաբան Դէյվիդ Դրամմոնդը կարծիք է յայտնել, որ կառավարութիւնների բանակցութիւնները միակ հնարաւորութիւնն է ազդել իրավիճակի վրայ և վերացնել գրաքննութիւնը։ Նա, մասնաւորապէս, նշել է, որ Պեկինի գործողութիւնները յատկապէս անյարմար վիճակի մէջ են դնում անդրազգային կազմակերպութիւններին։
Աւելի վաղ Google-ն իր չինական Google.cn կայքի որոնողական հարցումները վերահասցէաւորել էր Google.com.hk պորտալին այն պատճառով, որ Չինաստանը սահմանափակում է ինտերնէտում խօսքի ազատութիւնը։ Մասնաւորապէս, ընկերութիւնը բողոքել է Facebook, YouTube, Google Docs և Blogger կայքերի արգելափակման կապակցութեամբ։

Tert.am

0 Պատգամ: