Թուրքիան աւարտել է Nabucco-ի համաձայնագրի վաւերացման գործընթացը


Թուրքիան աւարտել է Nabucco գազատարի շինարարութեան վերաբերեալ համաձայնագրի վաւերացման գործընթացը: Նշենք, որ այն նախատեսւած է Կասպից ծովից Եւրոպա գազ մատակարարելու համար` շրջանցելով Ռուսաստանը:
Ինչպէս յայտնում է «Ռոսբալտը», Nabucco գազատարի շինարարութեան մասին համաձայնագիրն ուժի մէջ կը մտնի օգոստոսի 1-ին:
Ըստ աղբիւրի, Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ վաւերացման գործընթացը դրական գնահատականների է արժանացել համաձայնագիրն ստորագրած միւս երկրների կողմից, և դրա աւարտը «յստակ հաւաստիացումն է, թէ ինչ նշանակութիւն է տրւում Nabucco»-ին:

05.06.2010, 11:42
Aysor.am

0 Պատգամ: