UNICEF-ի ներկայացուցիչ. Դժւար է մարդուն ստիպել հրաժարւել ծնողական իրաւունքներից
Յունիս 01, 2010 15:23
«Դժւար է մարդուն ստիպել հրաժարւել ծնողական իրաւունքներից, չնայած նրան, որ նման դէպքեր, որքան էլ փոքրաթիւ, մեր դատական պրակտիկայում, այնուամենայիւ, լինում են»,- այս կերպ պատասխանեց UNICEF-ի երեխաների իրաւունքների պաշտպանութեան ծրագրի ղեկավար Հայկ Խեմչեանը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, թէ ինչպէ՞ս կարելի է հասկանալ այն ծնողներին, ովքեր ե՛ւ մանկատուն են յանձնում իրենց երեխաներին, ե՛ւ միեւնոյն ժամանակ չեն հրաժարւում իրենց ծնողական իրաւունքներից:

Ասուլիսի միւս բանախօս, Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների «Փրկութիւն» կենտրոնի տնօրէն Արփինէ Աբրահամեանն իր հերթին նկատեց, որ ողջունում է այն ծնողներին, ովքեր, թէպետ, սոցիալական նկատառումներից ելնելով մանկատուն են յանձնում իրենց երեխային, սակայն չեն հրաժարւում իրենց ծնողական իրաւունքներից։ «Ծնողներն այս դէպքում մտածում են, որ իրենց սոցիալական վիճակը մի օր կբարելաւի եւ իրենք հնարաւորութիւն կունենան երեխային վերադարձնել ընտանիք»,- ամփոփեց նա։
0 Պատգամ:
Post a Comment