Ստոկհոլմում կայացել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած սեմինար
Մայիսի 31-ին Ստոկհոլմում կայացել է Միջազգային իրաւունքի ասոցիացիայի շւեդական մասնաճիւղի կազմակերպած սեմինարը «Ցեղասպանութիւն Օսմանեան կայսրութիւնում 1915 թւականին. կենդանի պատմութիւն, իրաւական խնդիրներ, վաղեմութեան իրաւունք և պատասխանատւութիւն» խորագրով:

Դեսպան Այւազեանը, ներկայացնելով Ցեղասպանութեան պատմութիւնը, անդրադարձել է նաև Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին և ցիւրիխեան արձանագրութիւններին, դրանց վաւերացման կասեցման պատճառներին:
Պրոֆեսոր Հոբերը հակիրճ ներկայացրել է միջազգային իրաւունքում վաղեմութեան վերաբերեալ իր ուսումնասիրութիւնները: Բացատրելով, որ շատ բարդ կլինի կանխատեսել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ տեսական նախադէպի հաւանականութիւնը կամ արդիւնքը` պրոֆեսորը մատնանշել է, որ ելնելով իրադարձութիւնների բնոյթից, այդ հարցը կարող է հետագայ քննութեան համար ներկայացւել միջազգային դատական կառոյցներ, օրինակ` Միջազգային քրէական դատարան:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, որ Վահագն Աւետեանի ելոյթը նւիրւած է եղել պետական ինքնութեանը, իրաւայաջորդութեանը և պատասխանատւութեանը: Նրա ներկայացմամբ կան խելամիտ հիմքեր Թուրքիայի Հանրապետութեան ժխտողական քաղաքականութիւնը տանելու դէպի հաւանական լիբերալ պատասխանատւութեան, որով նախատեսւում է նաև Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչում Թուրքիայի կողմից:
ԱՅՍՕՐ, 17:16
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment