Իւրաքանչիւր Հայ 1 դրամով կարող է փրկել 4-ամեայ
Էրիկի կեանքը
16:25 • 19.07.10
«Անտարբերութիւնը սպանում է կեանքը», «Եկէք միասին փրկենք Էրիկի կեանքը» կարգախօսերով այսօր ասուլիս էին հրաւիրել քաղցկեղով հիւանդ երեխաներին աջակցող «Յանուն կեանքի» նախաձեռնող խմբի անդամները, ովքեր իւրաքանչիւր հայի կոչ են անում քաղցկեղով հիանդ իւրաքանչիւր երեխայի փրկութեան համար ընդամենը 1 դրամ ներդնել։
Ծնունդով Արցախից 4-ամեայ Էրիկը տառապում է քաղցկեղով՝ ոչ խոջկինեան լիմֆոմայով։ Քանի որ Էրիկի առողջական վիճակն անկայուն է, նրա ընտանիքը երեխային տեղափոխել է Ռուսաստան, որտեղ երեխան բարձր չափաբաժնով քիմիաթերապիա է ստանում։ Բժիշկները յույս են յայտնում, որ բուժումը կտայ իր արդիւնքը, և Էրիկը կառողջանայ։ Ցաւոք, լիարժէք բուժում ստանալու համար մեծ գումար է անհրաժեշտ։
«Յանուն կեանքի» նախաձեռնող խմբի անդամներն Էրիկի բուժման համար արդէն 3 միլիոն դրամ են հաւաքել, որից 720 հազարը՝ յատուկ այդ նպատակով կազմակերպւած համերգի շնորհիւ։ Այդ գումարի մի մասով երեխան քիմիաթերապիայի կուրս է անցել Ստավրոպոլում, այնուհետև տեղափոխւել մոսկովեան յայտնի կլինիկաներից մէկը։ Մոսկւայում բուժման գինն օրեցօր բարձրացւում է, բուժող անձնակազմն էլ Էրիկի փրկութեան համար կոնկրէտ գումար չի սահմանել։
Խմբի անդամները ցաւով նշեցին, որ մեր համաքաղաքացիների մէջ կան այնպիսիք, ովքեր ոչ միայն չեն օգնում, այլ չեն հաւատում երեխայի բուժմանը։ «Զանգում, ասում են՝ մէկ է մեռնելու է։ Շատ աղանդաւորներ զանգահարում և կոչ են անում միանալ իրենց ու աղօթքներով փրկել երեխային։ Մենք կոչ ենք անում գործով փրկել նրան»,- նշեցին նրանք։
Այսօրւանից նախաձեռնող խմբի անդամներն սկսում են «Մէկ դրամ՝ մէկ կեանք» խորագրով ակցիան, որի ամբողջ հասոյթը կուղղւի քաղցկեղով հիւանդ երեխաների բուժմանը։
Բանախօսները նշեցին, որ Էրիկի բուժման համար իրենք գործարարաներին յատուկ չեն դիմել, քանի որ դա քաղաքացիական ակցիա է. «Եթէ իրենց այս երկրի քաղաքացի են զգում, թող աջակցեն»։
Էրիկին օգնել ցանկացողները կարող են իրենց նախընտրած չափով գումար փոխանցել Արցախ բանկում`22300 4039994 (ՀՀ դրամի դէպքում) և 22300 5119993 (ԱՄՆ դոլարի դեպքում) հաշւէհամարներին։
Tert.am

0 Պատգամ: